Սիզիփոս - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան Սիզիփոս Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից Jump to navigation Jump to search Սիսիփոս (հին հունարեն՝ Σίσυφος), ըստ հին հունական առասպելաբանության՝ եղել է Կորնթոս քաղաքի հիմնադիրը և թագավորը։ Եղել է խարդախ և շահախնդիր, ուստի և մահից հետո աստվածների կողմից պատժվել է իր հանցանքների համար։ Աստվածները նրան դատապարտել են հավերժորեն սարն ի վեր գլորել ծանր մի ժայռ, որը հազիվ գագաթին հասած, դարձյալ գլորվում էր ցած և նա ստիպված էր ամբողջ աշխատանքն սկսել սկզբից։ Այստեղից էլ առաջացել է «Սիզիփոսյան աշխատանք» արտահայտությունը՝ անօգուտ աշխատանք իմաստով։ Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը] Ըստ արեգակնային տեսության Սիզիփոս թագավորը ամեն օր արևելքում ծագող արևի սկավառակն է, որը երեկոյան մայր է մտնում արևմուտքում[1]։ Այլ փիլիսոփաներ նրան համեմատում են վեր բարձրացող և թափվող ալիքների կամ ալեկոծության հետ[1]։ Մ․թ․ա․ 1-ին դարում, էպիկուրյան փիլիսոփա Լուկեցիոսը մեկնաբանում է պատմությունը որպես իշխանափոխության և փառքի փոփոխություն[2]։ Սյորեն Կիերկեգորը գտնում է, որ Սիզիփոսի պատմությունը վերաբերվում է այն ամենին, ինչ անձը սիրում է՝ «Զվարճալի է, որ հոգեկան հիվանդություն ունեցող անձը կարող է պատահական քար վերցնել և համարել այն փող ու միևնույն ժամանակ Դոն Ժուանը կարող է ունենալ 1003 սիրեկան, որոնց քանակը նշանակում է, որ նրանք արժեք չունեն։ Դրա համար «սեր» բառը տարբեր նշանակություն ունի բոլորի համար»[3]։ Ֆրիդրիխ Ուելքերը համարում է, որ այս պատմությունը խորհրդանշում է մարդու գիտելիքի ձգտման անհուսալիությունը, իսկ Սողոմոն Ռայնախը[4] գտնում է որ Սիզիփոսի քարը խորհրդանշում է Սիզիփեումի (Կորնթոսի ամրոցի) կառուցումը։ 1942 թվականի իր «Սիզիփոսի առասպելը։ Էսսե աբսուրդի մասին» էսսեում, Ալբեր Կամյուն Սիզիփոսի մեջ տեսնում է մարդու կյանքի և գոյության աբսուրդային բնույթը․ Կամյուն եզրակացնում է՝ «Սիզիփոսին պետք է երջանիկ պատկերացնել», քանի որ «հենց միայն գագաթներ նվաճելու համար թափված ջանքերը բավական են, որ լցնեն մարդու սիրտը»։ Տրված հանձնարարության իմաստի կորստի հետևանքով աշխատողների ունեցած վիճակն անվանում են «սիզիփոսյան վիճակ»։ Գիտափորձերից կատարած երկու հիմնական եզրակացությունները հետևյալն են՝ մարդիկ ավելի լավ են աշխատում, եթե աշխատանքը իմաստալից է թվում և մարդիկ թերագնահատում են իմաստի և մոտիվացիայի միջև եղած հարաբերությունը[5]։ Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը] ↑ 1,0 1,1  Chisholm Hugh, ed. (1911)։ «Sisyphus»։ Encyclopædia Britannica (11th ed.)։ Cambridge University Press  ↑ De Rerum Natura III ↑ Stages on Life's Way, 1845 p. 293 ↑ Revue archéologique, 1904 ↑ Ariely Dan (2010)։ The Upside of Irrationality։ ISBN 0-06-199503-7  Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Սիզիփոս&oldid=6904285» էջից Կատեգորիաներ: Հին հունական առասպելաբանություն Քաղաք հիմնադրած անձինք Նավարկման ցանկ Անձնական գործիքներ Դուք չեք մտել համակարգ Քննարկում Ներդրումներ Ստեղծել մասնակցային հաշիվ Մուտք գործել Անվանատարածքներ Հոդված Քննարկում Տարբերակներ Դիտումները Կարդալ Խմբագրել Խմբագրել կոդը Դիտել պատմությունը Ավելին Որոնել Նավարկում Գլխավոր էջ Կատեգորիաներ Պատահական հոդված Նոր էջեր Ընթացիկ իրադարձություններ Մասնակցել Էությունը Խորհրդարան Վերջին փոփոխություններ Օգնություն Նվիրաբերել Գործիքներ Այստեղ հղվող էջերը Կապված փոփոխություններ Սպասարկող էջեր Մշտական հղում Էջի վիճակագրություն Մեջբերել այս էջը Վիքիտվյալների տարր Տպել/արտահանել Ստեղծել գիրք Ներբեռնել որպես PDF Տպելու տարբերակ Այլ նախագծերում Վիքիպահեստ Այլ լեզուներով Afrikaans العربية مصرى Asturianu Azərbaycanca Boarisch Беларуская Български বাংলা Brezhoneg Bosanski Català کوردی Čeština Чӑвашла Dansk Deutsch Ελληνικά English Esperanto Español Eesti Euskara فارسی Suomi Français Gaeilge Galego עברית Hrvatski Magyar Bahasa Indonesia Íslenska Italiano 日本語 Jawa ქართული Қазақша 한국어 Latina Lëtzebuergesch Lietuvių Македонски မြန်မာဘာသာ Plattdüütsch Nederlands Norsk nynorsk Norsk bokmål Occitan Polski Português Română Русский Scots Srpskohrvatski / српскохрватски Simple English Slovenčina Slovenščina Shqip Српски / srpski Svenska ไทย Türkçe Українська Tiếng Việt Winaray 吴语 中文 Փոխել հղումները Այս էջը վերջին անգամ փոփոխվել է 1 Մայիսի 2020-ի ժամը 18:28-ին: Տեքստը հասանելի է Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման թույլատրագրի ներքո, առանձին դեպքերում հնարավոր են հավելյալ պայմաններ։ Մանրամասնությունների համար այցելեք՝ Օգտագործման պայմաններ։ Գաղտնիության քաղաքականություն Վիքիպեդիայի մասին Հրաժարագրեր Տեսքը բջջայինով Ծրագրավորողներ Վիճակագրություն Cookie statement