Քսերքսես I - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան Քսերքսես I Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից Jump to navigation Jump to search Քսերքսես I خشایارشا Ξέρξης Աքեմենյան Պարսկաստանի թագավոր Եգիպտոսի փարավոն Իշխանություն մ.թ.ա. 486 - 465 Ծնվել է՝ մ. թ. ա. 519 Ծննդավայր Աքեմենյան պետություն Մահացել է՝ մ.թ.ա. 465 Վախճանի վայր Աքեմենյան պետություն Իրան Երկիր  Աքեմենյան պետություն Ազգություն պարսիկ Նախորդ Դարեհ I Որդիներ Արտաքսերքսես I Դարեհ Գիստասպ Հաջորդող Արտաքսերքսես I Ուղեկից Ամեստրիդա Տոհմ Աքեմենյաններ պետական գործիչ Հայր Դարեհ I Մեծ Մայր Աթոսա Երեխաներ Արտաքսերքսես I, Ամիթիս, Artabanus?, Q3507242?, Histaspes?, Darius? և Rodoguna? Հավատք Զրադաշտականություն Քսերքսես I (պարս․՝ خشایارشا, Xšayaršā, Խշայարշան, նշանակում է՝ «հերոսների թագավոր» կամ «Հերոս թագավորների մեջ», մ.թ.ա. 519, Աքեմենյան պետություն - Մ.թ.ա. 465, Աքեմենյան պետություն), Աքեմենյան տերության թագավոր և Հին Եգիպտոսի փարավոն: Եղել է Պարսկաստանի թագավոր Դարեհ I Մեծի և Կյուրոս Բ Մեծի դուստր Ատտոսի որդին, ով մ.թ.ա. 521 թվականին՝ հոր մահից հետո, զբաղեցրել է պարսից գահը[1]: Բովանդակություն 1 Նկարագիր 1.1 Հունական վարկած 1.2 Պարսկական վարկած 2 Կառավարման սկիզբ և նվաճումներ 2.1 Եգիպտոսի ապստամբություն 2.2 Բաբելոնյան ապստամբություն 3 Դեպի Հունաստան արշավանքներ 3.1 Նախապատմություն 3.2 Հունաստանի հակահարված 3.3 Թերմոպիլեի ճակատամարտ 3.4 Նավատորմի ներգործություն 3.5 Ծովամարտ Սալամին կղզում 4 Հույն-պարսկական պատերազմի ավարտ և Քսերքսեսի մահ 5 Ծննդաբանություն 6 Կերպարը ֆիլմերում 7 Ծանոթագրություններ 8 Գրականություն Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը] Հունական վարկած[խմբագրել | խմբագրել կոդը] Ըստ հնագույն լեգենդների՝ Քսերքսեսը եղել է ծույլ, կամազուրկ և ուրիշի ազդեցության տակ շուտ ընկնող անձնավորություն։ Սովորաբար աչքի էր ընկնում իր առանձնահատուկ գոռոզությամբ և փառամոլությամբ։ Քսերքսեսին մանրամասն կերպով նկարագրել է 3-րդ դարի նշանավոր հռոմեացի պատմիչ Մարկոս Յունիանուս Յուստինուսը իր Հին աշխարհի պատմությանը նվիրված աշխատությունում. Քսերքսեսին միշտ տեսնում էին առաջին փախչողների և վերջին մարտնչողների մեջ: Նա երկչոտ էր վտանգի ժամանակ և պարծենկոտ, երբ իրեն ոչինչ չէր սպառնում, նա, քանի դեռ չէր զգացել պատերազմի փոփոխականությունը, այնքան վստահ էր իր վրա, կարծես իշխանություն ուներ անգամ բնության նկատմամբ. նա տապալում էր լեռներն ու հարթեցնում ձորերը, որոշ ծովերի վրա կամուրջներ էր կապում, իսկ այլ ծովերում նավագնացության նպատակներով անցկացնում էր միջագետակներ, որոնք կարճացնում էին ճանապարհը:- Մարկ Յունիան Յուստին[2] Պարսկական վարկած[խմբագրել | խմբագրել կոդը] Քսերքսեսի թողած արձանագրությունը Հակասելով հունական աղբյուրներին՝ արևելյան և պարսկական աղբյուրները Քսերքսեսին ներկայացնում են բոլորովին այլ կերպար։ Պարսկական արձանագրությունները Քսերքսեսին ներկայացնում են իբրև իմաստուն և փորձառու պետական գործչի և հավերժացնում նրա հիշատակը։ Ինքը` Քսերքսեսը, Պերսեպոլիսում թողած իր միակ արձանագրության մեջ իրեն ներկայացնում է իբրև իմաստուն և եռանդուն անձնավորության` ճշմարտությունը գնահատող և անօրինությունը քննադատող։ Նա նշում է, որ մշտապես պաշտպանել է ուժեղների կողմից ճնշվող թույլերին և եղել է անարդարության նշանավոր քննադատներից և արդարության պաշտպաններից մեկը։ Նա կարողանում էր վերահսկել իր զգացմունքները, այլ ոչ թե շտապ և արագ որոշումներ կայացնել։ Նա կարողանում էր գնահատել յուրաքանչյուրին՝ ըստ արժանիքների և կանխել ապօրինությունը։ Վերջում հավելել է, որ նա եղել է բարձր ֆիզիկական հատկանիշներով աշխարհակալ մարտիկ։ Չնայած գոյություն ունեցող հակադրություններին՝ հունական և պարսկական աղբյուրները վկայում են, որ Քսերքսեսը եղել է բարձրահասակ, գեղեցիկ և հմայիչ տղամարդ։ Ակնհայտ են հունական և պարսկական աղբյուրների միջև եղած տարբերությունները, սակայն մեկը մյուսին լրացնելով ստեղծվել է Քսերքսեսի մասին այժմյան պատկերացումները[3]: Կառավարման սկիզբ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը] Եգիպտոսի ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը] Քսերքսես I թագավորի կիսանդրին Մ.թ.ա. 486 թվականին Քսերքսեսը դառնում է Աքեմենյան տերության թագավոր։ Կառավարման սկզբնական շրջանում՝ մ.թ.ա. 484 թվականին հունվարին, Եգիպտոսը կարողանում է հերթական անգամ ապստամբել։ Պարսկական բանակը Քսերքսեսի գլխավորության կարողանում է ճնշել դեռևս հոր՝ Դարեհ I Մեծի կառավարման տարիներին բռնկված ապստամբությունը։ Եգիպտոսը ենթարկվում էր անողոք բռնությունների, ինչպես նաև պարսիկները առգրավում են տաճարների գույքը։ Եգիպտոսի կառավարիչ Ֆերենդատանը ապստամբության ժամանակ զոհվում է և Քսերքսեսը Եգիպտոսի սատրապ է նշանակում իր եղբորը՝ Ախաեմենեսին։ Աքեմենյան տերության կողմից Եգիպտոսի նվաճումից ի վեր, եգիպտացիները զբաղեցնում էին միայն երկրի ցածր պաշտոնները, իսկ կարևոր պաշտոնյաները լինում էին դրածոներ։ Եգիպտացիները դժգոհում էին նաև այն հանգամանքից, որ Քսերքսեսը և նրան հաջորդող բոլոր պարսիկ թագավորները չէին հարգում եգիպտական աստվածներին և ավերում էին կրոնական տաճարները։ Ճիշտ է, խամամաթյան քարհանքներում հիերոգլիֆներով գրված է Քսերքսեսի անունը, բայց այդ թագավորը նյութն ավելացրել է ոչ թե եգիպտական տաճարների համար, այլ Պարսկատանում իր կառույցների համար, որոնք տեղափոխում էր ծովով[4][5]։ Բաբելոնյան ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը] Քսերքսես I-ի բանակը ուղևորվում է Դարդանել Եգիպտական ապստամբությունից հետո ապստամբում են բաբելոնացիները։ Ըստ հույն պատմիչ և արքունի բժիշկ Կտեսիաս Կնիդացու՝ բաբելոնացիները ապստամբություն են բարձրացրել իրենց կրոնական տաճարների ավերման և աստվածների հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով։ Ապստամբությունը սրացավ այն բանից հետո, երբ Բաբելոնի գերագույն աստված Բելի գերեզմանը հայտնաբերվեց պղծված։ Այլ պատմիչները՝ Ստրաբոնը, Արիանոսը, Դիոդորոս Սիկիլիացին հավելում են նաև այն, որ Քսերքսեսը համարձակվել է հայհոյել բաբելոնյան տաճարում։ Արիանոսը փաստում է, որ այդ դեպքը եղել է այն ժամանակ, երբ Քսերքսեսը վերադառնում էր Հունաստանից[6]: Ամենայն հավանականությամբ ապստամբությունները եղել են մի քանիսը։ Առաջին ապստամբությունը եղել է Բելի գերեզմանի պղծումից ու թալանումից հետո, երբ ոտքի էր ելել ողջ Բաբելոնը։ Այդ ապստամբության առիթ դարձավ նաև այն հանգամանքը, որ պարսիկները խոշոր պարտություն էին կրել Մարաթոնի ճակատամարտում` հույների դեմ կռվում: Բաբելոնացի ապստամբներին հաջողվեց գրավել Բաբելոնի կենտրոնական տաճարը, ինչպես նաև Բորսիպպ և Դիլբաթ քաղաքները: Բորսիպպ քաղաքից հայտնաբերված սեպագիր երկու արձանագրությունները նվիրված էին «Բել-շիմաննիի թագավորության սկզբին և Բաբելոնի թագավորին»: Վկաները, ովքեր ստորագրեցին այդ պայմանագիրը, նույն այն վկաներն են, ովքեր հանդիպում էին Դարեհի կառավարման երկրորդ հատվածի և Քսերքսեսի առաջին տարվա փաստաթղթերում։ Ակնհայտ է, որ Բաբելոնը ապստամբեց Դարեհի դեմ և ընդունեց «երկրների արքա» հանդուգն տիտղոսը, որը չէին ստացել անգամ կեղծ նաբուգոդոնոսորականները։ Ապստամբությունից երկու շաբաթ անց՝ մ.թ.ա. 484 թվականի հուլիսին, Քսերքսեսի բանակը վերջնականապես ճնշեց բաբելոնյան ապստամբությունը։ Քսերքսես I-ը Բաբելոնում Մ.թ.ա. 482 թվականի օգոստոսին բաբելոնացիները հերթական անգամ ապստամբեցին։ Այս անգամ ապստամբությունը գլխավորում էր նշանավոր զորավար Շամաշ-Էրիբան։ Այս մասին վկայում է Եգիբի առևտրական կենտրոնի փաստաթուղթը, որը կազմվել է օգոստոսի 26-ին։ Ապստամբները պահանջում էին իրենց անկախությունը Քսերքսեսից[7]: Սակայն ապստամբությունը տևեց շատ ավելի կարճ քան նախատեսել էր Քսերքսեսը։ Քսերքսեսը ընդունեց մի օրենք, որի համաձայն պարսկական զորքը հեռանում էր Բաբելոնից և Բաբելոնի իշխանությունը ստանում էր կիսանկախ վիճակ։ Պարսկական խոշոր զինվորական կայազորները Բաբելոնից տեղափոխվեցին Փոքր Ասիա՝ մասնակցելու Հունաստանի պոլիսների դեմ մղվող նվաճողական և զավթողական պատերազմներին[8]: Բաբելոնի և Աքեմենյան Պարսկաստանի հարաբերությունները ծայրահեղ վատացան այն բանից հետո, երբ բաբելոնացի զինվորները հրաժարվեցին կռվելու Հունաստանի դեմ մղված պատերազմում։ Խախտելով իր կողմից գրված օրենքները, Քսերքսեսի հրամանով պարսիկները մտան Բաբելոնի կենտրոնական տաճար և կողոպտեցին 600 կգ կշռող Բել աստծո ոսկյա արձանը։ Հույն պատմաբան Հերոդոտոսը, Քսերքսեսի այս քայլը բնութագրում է, որպես ագահություն, քանի որ նշում է որ Քսերքսեսը արձանին ցանկացել է տիրանալ միայն նրա ոսկյա լինելու պատճառով[9]: Դեպի Հունաստան արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը] Հիմնական հոդված՝ Հույն-պարսկական պատերազմներ Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը] Քսերքսեսը հրամայել է փորել ծովը 80-ական թվականների ավարտին իրավիճակը Աքեմենյան Պարսկաստանում հարաբերական կայունացավ և երկիրը բռնեց հզորացման ուղին։ Քսերքսեսը Եգեյան ծովի արևմտյան ափին հաստատվելու նպատակով նախապատրաստվեց դեպի Հունաստան արշավանքի։ Նա փորձում էր զավթել Հունաստանի տարածքը և միացնել Կյուրոս II Մեծի կողմից գրավված հունական պոլիսներին։ Քսերքսեսը արշավանք կազմակերպելիս նպատակ ուներ տիրել Եգեյան ծովի ավազանին և վերահսկել արևելամիջերկրածովյան առևտրական ճանապարհները։ Դեռևս մ.թ.ա. 492 թվականին պարսկական բանակը նպատակ ուներ գրավելու Հունաստանը։ Մարդոնիոսի գլխավորությամբ պարսկական բանակը անցնում է Հելլեսպոնտոսը՝ Հունաստան ներխուժելու համար, սակայն պարսկական նավատորմի մեծ մասը փոթորկից կործանվում է և Մարդոևիոսը ստիպված է լինում ետ վերադառևալ՝ գրավելով միայն Թրակիան[10][11]։ Հաշվի առնելով այս հանգամանքը, Քսերքսեսը կամուրջ է կառուցում Հունաստանի և Պարսկաստանի ծովային սահմանի վրա՝ հետագա ծովային արշավանքի ժամանակ անախորժություններից խուսափելու համար[12]: Շինարարության ավարտին Քսերքսեսի հրամանով ստեղծված կամուրջը արդեն հասնում էր 2 կմ-ի։ Քսերքսեսը վախենում էր հատկապես Սուրբ Աթոս լեռանից, որի շրջակայքում վերջին անգամ փոթորկի արդյունքում խորտակվել էր պարսկական նավատորմը[13]: Հույները գիտեին Քսերքսեսի մտադրության մասին և երկու երկրները դեսպաններ են ուղարկում այլ երկրներ օգնություն խնդրելու նպատակով։ Այդպես հունական և պարսկական պատվիրակները լինում են Կարթագենում, Սիցիլիայում[14][15], Կիպրոսում և այլ վայրերում։ Հունաստանի հակահարված[խմբագրել | խմբագրել կոդը] Գիտակցելով հայրենի Հունաստանին սպասվող վտանգը՝ Հունաստանի որոշ պոլիսներ միավորվում են և պատրաստվում երկարատև և դժվարին պայքարին։ Մ.թ.ա. 481 թվականին ժողովից հետո, որոշվում է միավորել պոլիսների բանակները և ստեղծել մեկ հզոր բանակ և նավատորմ, որի կենտրոնը կհանդիսանա Կորնթոսի գլխավորած Սպարտա քաղաք-պոլիսը[16]: Սպարտայի դեսպանությունը հանդիպելով Քսերքսեսի հետ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ և առաջանում են խիստ տարածքային վեճեր։ Գիտակցելով որ պատերազմը մոտ է, հույների մի մասը իրենց զորքերը կենտրոնացնում են Լեռնային Հունաստանում՝ ծովափնյա նեղ կիրճերի մոտ։ Հույները գիտեին, որ պարսիկները բացի ցամաքային զորքերը Հունաստան մտցնելուց կռվելու էին նաև ռազմածովային նավատորմի միջոցով[17]: Ի վերջո կազմվում է հունական ցամաքային բանակը, որտեղ կռվում էին Հունաստանի տարբեր պոլիսների զինվորներ։ Նրանց ընդհանուր թիվը կազմում էր 6,5 հազար մարդ։ Հունական զորքերի հրամանատար է ընտրվում Սպարտայի զորավար Լեոնիդաս I-ը[18][19]: Մ.թ.ա. 480 թվականի ամռանը Քսերքսեսը կատարում է իր ցամաքային զորքերի հաշվառումը։ Ժամանակակից պատմաբանները վկայում են, որ պարսկական բանակում այս ժամանակահատվածում ծառայել են 80.200 հազար մարդ, սակայն հույն պատմիչ Հերոդոտոսի հավաստմամբ, այստեղ կռվել են ֆանտաստիկ թվով 1,7 միլիոն հետևակ։ Որոշ ժամանակ անց Քսերքսեսը պաշտոնապես պատերազմ հայտարարեց Լեոնիդաս I-ին, քանի որ բանակցությունների ժամանակ վերջինս հրաժարվել էր ենթարկվել Պարսկաստանին և խոնարհվել Քսերքսեսի առաջ։ Պարսկական ծովային զորքերը անցան Դարդանելի նեղուցը և հասան Թերմոպիլեի կիրճ: Այստեղ հզոր փոթորիկ բռնկվեց և հերթական անգամ ցան ու ցրիվ արեց պարսկական նավերը։ Հույները մտածում են, որ հաճախ պռնկվող փոթորիկները արձակում է Զևսը, որը բարկացած է Քսերքսեսի և իր բանակի վրա։ Պարսկական զինվորների մեծ մասը խեղդվեց ծովում, իսկ մի ստվար զանգված փախուստի դիմեց դեպի Պարսկաստան։ Դեպի Հունաստան պարսկական առաջին արշավանքը ձախողվեց։ Զայրացած Քսերքսեսը հրամայեց գանակոծել ծովը և դուրս բերել կատաղի զինվորներ և մոլեգնած ռազմիկներ։ Քսերքսեսի գլխավորությամբ պարսկական նավատորմը երկրորդ անգամ հասնում է Թերմոպիլեի ափերի մոտ։ Այս անգամ նրա բանակում կռվում էին ոչ միայն պարսիկ արիացիներ, այլ նաև մարեր, լիդիացիներ, գիրկաններ, բաբելոնացիներ, բակտրիացիներ, սագարտներ, սաքեր, հնդիկներ, արիացիներ, սագդիցներ, գանդարիներ, կասպիներ, արաբներ, եթովպացիներ, լիբիացիներ, կիպրացիներ, եգիպտացիներ և այլազգիներ։ Հունական ռազմիկները հույն-պարսկական պատերազմի ժամանակ (ռեկոնստրուկցիա). ձախից` կրետական պարսատիկավոր ռազմիկ. աջից` գոպլիտներ` թրով և նիզակով կռվող Պարսկական բանակի զինվորները հույն-պարսկական պատերազմի ժամանակ։ Ռեկոնստրուկցիան Հերոդոտոսի նկարագրմամբ։ ձախից` պարսկական հեծելազորի դրոշակավոր զինվոր, աջից` հայկական և կապադովկիական զինվորներ Քսերքսեսի բանակում կռվող զինվորներ Թերմոպիլեի ճակատամարտում. ձախից աջ՝ քաղդեական հետևակներ, ովքեր կանգնում էին նավատորմի դիմային հատվածում, ասորական հետևակ` հզոր պաշտպանությամբ օժտված զինվորներ, փարթամ ձիավարսավոր զինվոր և պարսկական մոգեր Թերմոպիլեի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը] Հիմնական հոդված՝ Թերմոպիլեի ճակատամարտ Քսերքսես I-ը Պերսեպոլիսի պալատում, Աքեմենյան տերություն Մ.թ.ա. 480 թվականին պարսկական զորքերը Փոքր Ասիայից ներխուժեց Հունաստան: Հունական երկու նշանավոր պոլիսները՝ Սպարտան և Աթենքը միավորվում են՝ ստեղծելով համահունական միասնական պետություն և իշխանությունը կիսում երկուսի միջև հավասարապես։ Սպարտայի թագավոր Լեոնիդասը իր 300 մարտիկներով ամրանում է Թերմոպիլեի կիրճում՝ փակելով Քսերքսեսի գլխավորած զորքերի առաջխաղացումը դեպի Կենտրոնական և Արևմտյան Հունաստան։ Պատերազմի թեժ պահերին Սպարտացի զորքերին միացան նաև Աթենքի և այլ պոլիսներից ժամանած կամավոր զինվորները։ Պարսկական ռազմանավերը անզոր էին հունական նավատորմի դեմ և պարսիկները ծովից հանձնվեցին։ Քսերքսեսի բանակը մոտ չորս անգամ գերազանցում էր հունական բանակին, սակայն հզոր Աքեմենյան բանակին չէր հաջողվում գրավել նեղ կիրճը։ Ծովամարտի հաղթանակից շատ չանցած, սպարտացիները կարողցան վտարել պարսից բանակին հունական հողերից։ Թվում էր թե Քսերքսեսը պետք է արդեն հաշտություն խնդրի, բայց պատերազմի ամենավճռական պահին հույն վարձկանները բացեցին Աթենքի դարպասները և պարսկական զորքը մտավ Կենտրոնական Հունաստան։ Վճռական պատերազմում Սպարտայի զորավարը և իր 300 արտիկները զոհվեցին, սակայն կրետացիներին և աթենացիներին հաջողվեց դուրս բերել պարսից բանակը Հունաստանից։ Մեկ տարի անց պատերազմը ավարտվեց և հույները կարողացան ազատագրել մի շարք փոքրիկ պոլիսներ[20][21][22][23]։ Նավատորմի ներգործություն[խմբագրել | խմբագրել կոդը] Հիմնական հոդված՝ Արտեմիսի ճակատամարտ Դեռևս Թերմոպիլեի ճակատամարտի ընթացքում Պարսկաստանը իր ռազմածովային նավատորմը կենտրոնացրել էր Էվիա կղզում, սակայն այս կղզում բռնկված փոթորիկը լուրջ վնասներ հասցրեց պարսկական զորքերին. խորտակվեցին շատ նավեր և մահացան բացմահարյուրավոր մարդիկ։ Ավելի վատ իրավիճակ ստեղծվեց պարսիկների մոտ, երբ անվնաս մնացած նավերը Փոքր Ասիա տեղափոխվելու ժամանակ հանդիպեցին Աթենական ծովային նավատորմին: Քսերքսեսը նոր ուժեր ուղարկեց Արտեմիս կղզու մոտ, որտեղ բախվել էին երկու նավատորմերը, սակայն հերթական անգամ փոթորիկը ավերեց և խոշոր վնաս հասցրեց պարսիկներին։ Ըստ ավանդության, դա եղել է Օլիմպիական աստվածների անեծքը Քսերքսեսի և իր բանակի վրա։ Արդյունքում երկու կողմերն էլ ունեցան ծանր կորուստներ[24], սակայն առավել մեծ էր Քսերքսեսի բանակի ռազմածովային և ցամաքային կորուստները։ Բացի մարդկային կորուտներից, երկու երկրները օգտագործել էին նաև մեծ քանակությամբ սպառազինություն[25]: Լեոնիդասի մահից հետո հունական զորքերի զորահրամանատար է ընտրվում ազգությամբ աթենացի զորահրամանատար Թեմիստոկլեսը: Արտեմիսի ճակատամարտից շատ չանցած պարսիկ զինյալները հերթական անգամ ապաստակեցին Հունաստանի տարածքի արևելյան հատվածը[26]: Այսպիսով պարսիկները ազատ էին թելադրելու իրենց կամքը Աթենքում: Հունաստանում իրավիճակը սրվեց այն ժամանակ, երբ խռովություններ սկսվեցին նաև երկրի ներսում։ Հունաստանի պոլիսներից Բեոտիան սկսեց աջակցել Պարսկաստանին[27][28], քանի որ պարսիկները դաժանորեն ավերել էին պոլիսը և գերեվարել ողջ ժողովրդին։ Սպարտայի ցամաքային զորքերը զգալով վտանգը իրենց ուժերը կենտրոնացրեցին Պելոպոնես կղզում[29]: Պարսիկների հաջորդ զոհը դառնում է Աթենքը։ Պարսկական զորքերը Քսերքսեսի հրամանով ուղևորվում են Ակրոպոլիս, ավերում տաճարը, սակայն դիմադրության չեն հանդիպում, քանի որ տեղի 500 հույները ինքնակամ հանձնվում են։ Որոշ թանկարժեք արձաններ պարսիկները տեղափոխում են Աքեմենյան տերություն[30][31][32]: Ծովամարտ Սալամին կղզում[խմբագրել | խմբագրել կոդը] Հիմնական հոդված՝ Սալամինի ճակատամարտ Թերմոպիլեի և Արտեմիսի հաջողություններից հետո պարսկական բանակը հերթական անգամ զորքերը մտցնում է Հունաստան: Անվտանգության նկատառումներից դրդված, Ատտիկայի բնակիչների մի մասը տեղափոխվում է մոտակա Սալամին կղզի[33], սակայն այս քայլի մասին իմանում է Քսերքսեսը։ Պարսիկներին հաջողվեց ջախջախել աթենացիների և սպարտացիների զորքերին և ավերել ու թալանել Աթենքը[34] ։ Հաղթանակած Քսերքսեսը որոշեց ամբողջովին ոչնչացնել հունական նավատորմը։ Պարսկական նավերը ուղղությունը փոխեցին շարժվելով Սալամին կղզի։ Պարսկական ծանրաքաշ նավերը չէին կարողանում անցնել Սալամինի նեղ կիրճերի միջով։ Քսերքսեսը ինքը անձամբ հրաման է արձակում գերեվարել Աթենքի ծերերին, երեխաներին և կանանց և ինքը հետևում Սալամինում ընթացող դեպքերին և իրադարձություններին՝ չմասնակցելով կռվին։ Պարսկական նավերի առաջընթացը խոչընդոտեցին հունական նավերը։ Հույները սուր գործիքներ էին ամրացրել նավերի ծայրերին և կարողանում էին հեշտությամբ ջախջախել պարսկական ռազմանավերին։ Հույներին օգնեց նաև Միջերկրական ծովի ափին բռնկված քամին, որը ցանուցրիվ արեց պարսից ամբողջ նավատորմը։ Այս ծովամարտում հույները ջախջախիչ հաղթանակ տարան թշնամու նկատմամբ[35][36][37][38][39]։ Պարսկական մոտ 800-անոց նավատորմից հայրենիք վերադարձան մոտ 600-ը։ Քսերքսեսը ստիպված էր նահանջել։ Քսերքսեսը վերադարձավ Աքեմենյան տերություն, սակայն պարսկական զորքերը մնացին Հունաստանի արևելքում։ Ձմռան պատճառով պատերազմը կարճ ժամանակով դադարեց։ Պարսկաստանի արքա Քսերքսես I-ի միջինասիական զինվորներ։ Ձախից` Հոնիական հետևակ: Նրանք կրում էին հունական հագուստ, որը վերցված էր հույներից։ Աջից՝ բրոնզե սաղավարտով պարսիկ զինվոր Քսերքսեսի բանակի պարսիկ-նետահար և դիպուկահար զինվորներ։ Ռեկոնստրուկցիա՝ նկարագրված Հերոդոտոսի կողմից։ Ձախ մասում՝ եթովպացի նետահար։ Հույն-պարսկական պատերազմի մասնակից հույն զինվոր։ Հունաստանի կողմում կռվող զինվորների մեծ մասին ուղեկցում էին համապատասխան ձիավորները։ Հետևակները պահում էին ձիավորի թիկունքը։ Հույն-պարսկական պատերազմի ավարտ և Քսերքսեսի մահ[խմբագրել | խմբագրել կոդը] Սալամինի ծովամարտի հաջողությունները շարունակվեցին։ Քսերքսեսի բանակը համապատասխանաբար պարտություններ կրեց Պլատեայում, Միկալեում և այլ ճակատներում։ Կալլիասյան հաշտությամբ Քսերքսեսը զրկվում էր Էգեյան ծովի, Հելլեսպոնտոսի ու Բոսֆորի իր տիրույթներից և ճանաչում էր փոքրասիական հունական պոլիսների անկախությունը։ Հույների հաղթանակը պայմանավորված էր պարսիկների համեմատությամբ նրանց հասարակական-տնտեսական զարգացման առավել բարձր աստիճանով և հունական ազատների աշխարհազորի գերազանցությամբ՝ տարբեր ժողովուրդներից ու ցեղերից հավաքագրված պարսկական զորքի նկատմամբ։ Բացի այդ հույները մղում էին ազատագրական, արդարացի պատերազմ, Պարսկաստանը՝ զավթողական։ Հույն-պարսկական պատերազմներից հետո Հունաստանում ծաղկում ապրեց ստրկատիրական հասարակարգը։ Հույն-պարսկական պատերազմներից հետո Քսերքսեսը կորցրեց իր վերահսկողությունը Եվրոպայում: Քսերքսեսի պետությունը գնալով թուլացավ և նրա կազմից դուրս եկան մի շարք պետություններ։ Քսերքսեսը իր կյանքի վերջին տարիները նվիրել է թագավորական գվարդիայի աշխատանքներին։ Քսերքսեսը այդ ժամանակ մեծ ազդեցություն չուներ։ Այդ մասին վկայում է Պերսեպոլիսի փաստաթուղթը մ.թ.ա. 467 թվականին։ Քսերքսեսի մահը Աքեմենյան Պարսկաստանում հանգեցրեց խառնակ և քաոսային վիճակի առաջացման։ Պարսկաստանում Քսերքսեսի մահից հետո սով բռնկվեց և երկրում հացահատկի գները ֆանտաստիկ աճ գրանցեցին, աճելով մինչև յոթ անգամ։ Քսերքսեսի մահից հետո պետական մի շարք մարմինները և զորավարներ պաշտանաթող եղան և պարսից բանակը խիստ կրճատվեց։ Բացի այդ, ազգային ազատագրական պայքարներ բռնկվեց Մեծ Հայքում, Եգիպտոսում, Բաբելոնում և այլ երկրներում։ Ըստ հիմնական տվյալների, Քսերքսեսը սպանվել է երեկոյան իր ննջասենյակում։ Որևէ տեղ ստույգ չի նշվու թե ով է եղել Քսերքսեսին սպանողը։ Բաբելոնյան աղբյուրների համաձայն, Քսերքսեսը մահացել է դավադրության հետևանքով, սակայն եգիպտական աղբյուրների համաձայն նրան սպանել է իր ավագ որդին՝ Դարիուսը, գահին հասնելու համար։ Քսերքսես I-ը Աքեմենյան Պարսկաստանում կառավարել է ավելի քան 20 տարի և 8 ամիս՝ իր 54-ամյա կյանքի ընթացքում։ Քսերքսեսից մեզ հասել է մոտ 20 սեպագիր արձանագրություն՝ էլամերեն և բաբելոներեն լեզուներով։ Ծննդաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]       ԱքեմենեսՊարսից թագավոր 705 - 675                                                                                         ԹեյսպՊարսից թագավոր 675 - 640                                                                                                     ԱրիարամնեսԱրքայազն   Կյուրոս IՊարսկաստանի արքա 640 - 600                                                                                   ԱրշամԱրքայազն   Կամբյուսես IՊարսկաստանի արքա 600 - 559                                                                                   ՎշտասպԱրքայազն   Կյուրոս II ՄեծՊարսկաստանի արքա 559 - 530/28                                                                                                                   Դարեհ I ՄեծՊարսից թագավոր Եգիպտոսի փարավոն 522 - 486   ԱթոսԱրքայադուստր Կամբյուսես IIՊարսից թագավոր 530 - 522 Եգիպտոսի փարավոն 525-522   ԲարդիաԱրքայազն (ինքնակոչ Գաումատա իշխել է որպես Սմերդիս) 522   ԱրթիստնԱրքայադուստր                                                           Քսերքսես I ՄեծՊարսից թագավոր Եգիպտոսի փարավոն 485 - 465                                                                 Արտաքսերքսես IՊարսից թագավոր Եգիպտոսի փարավոն 465 - 424                                                                                                                               Քսերքսես IIՊարսից թագավոր Եգիպտոսի փարավոն 424   ՍոգդիանոսՊարսից թագավոր Եգիպտոսի փարավոն 424 - 423   Դարեհ IIՊարսից թագավոր 423 - 404 Եգիպտոսի փարավոն 423-405   ԱրսիտեսԱրքայազն   ՓարիսադիսԱրքայադուստր   ԲագապայոսԱրքայազն                                                                                                         Արտաքսերքսես IIՊարսից թագավոր 404 - 358   ԱմեստրիսԱրքայադուստր   Կյուրոս ԿրտսերԱրքայազն   Կյուրոս (IV)Արքայազն         ՕսթանեսԱրքայազն                                                                                                                                                     Արտաքսերքսես IIIՊարսից մեծ արքա (շահ) 358 - 338 Եգպտոսի փարավոն 343-338   ՕչաԱրքայազն   ՌոդրոգունեԱրքայադուստր   ԱպամաԱրքայադուստր   ՍիսիգամբիսԱրքայադուստր   Արշամ (II)Արքայազն                                                                                       Արտաքսերքսես IV (Արսես) Պարսից թագավոր 338 - 336 Ստորին Եգիպտոսի փարավոն 338   Փարիստատիս II Արքայադուստր                   Դարեհ IIIՊարսից թագավոր 336 - 330 Եգիպտոսի փարավոն 336-332   ՕստանեսԱրքայազն                                                                                                   Արտաքսերքսես V (Բեսոս)Պարսից թագավոր 330 - 329                                                                                           Ստատիրա IIԱրքայադուստր   Ալեքսանդր ՄեծՄակեդոնիայի եւ Պարսկաստանի արքա 329 - 323         Կերպարը ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը] Քսերքսես I-ը 300 սպարտացիներ ֆիլմում 300 սպարտացիներ - 1962 թվականին էկրանավորված պատմական ֆիլմ, որը նվիրված է հույն-պարսկական պատարազմներին: Դեպքերը տեղի են ունենում մ.թ.ա. 480 թվականից սկսած։ Ֆիլմը հատկապես յուրահատուկ կերպով նկարագրում է Քսերքսես I-ի գլխավորած Աքեմենյան Պարսկաստանի և Լեոնիդասի գլխավորած հունական բանակի մենամարտը։ Այս ֆիլմում ևս հույների հակառակորդ է ներկայացված Պարսկաստանի թագավոր Քսերքսես I-ը՝ նշանավոր զորահրամանատար Դարեհ I-ի որդին։ Ֆիլմում Քսերքսեսի դերը մարմնավորել է Դևիդ Ֆարրարը՝ անգլիացի դերասան։ 300 սպարտացիներ - Ֆիլմը կենտրոնացած է Մ.թ.ա. 480 թվականին տեղի ունեցած Թերմոպիլեի ճակատամարտի շուրջ։ Պարսից արքա Քսերքսեսի բանակը շարժվում է դեպի Հունաստան։ Սպարտայի թագավոր Լեոնիդասը վերցնում է իր 300 հոգուց կազմված ջոկատը և դիմավորում է պարսիկներին Թերմոպիլեի կիրճում։ Սպարտացիները ետ են մղում Քսերքսեսի բանակի բոլոր գրոհները, Քսերքսեսը նույնիսկ առաջարկում է Լեոնիդասին ամբողջ Հունաստանը՝ իր առջև խոնարհվելու դիմաց, սակայն Լեոնիդասը հրաժարվում է։ Քսերքսեսը ուղարկում է նրանց դեմ «Անմահների բանակը», սակայն դրանք նույնպես կոտորվում են։ Քսերքսեսը միայն սպարտացի Էֆիալտի դավաճանության օգնությամբ է կարողանում շրջապատել սպարտացիներին և նետահարել նրանց։ Քսերքսեսի դերը ֆիլմում կրկնօրինակել է բրազիլացի հայտնի դերասան և ռեժիսոր Ռոդրիգո Սանտոսը, ով նույն դերը տարել է նաև «300 սպարտացիներ. կայսրության ծաղկումը» ֆիլմում։ 300 սպարտացիներ. կայսրության ծաղկումը - 2014 թվականին ստեղծված ֆիլմ։ Ֆիլմում ցուցադրվում է հույն հրամանատար Թեմիստոկլեսի մտացածին պատմությունը, ով մ.թ.ա. 480 թվականին ղեկավարում էր հունական նավատորմը։ Արտեմիսի և Սալամինի պատմական ճակատամարտերում հունական նավատորմը բախվում է պարսիկների թագավոր Քսերքսեսի բանակի հետ։ Քսերքսեսի դերերում՝ Ռոդրիգո Սանտոս։ Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը] ↑ Дандамаев М. А. Политическая история Ахеменидской державы. - С. 135. ↑ Марк Юниан Юстин. Эпитома сочинения Помпея Трога «История Филиппа». Книга II, 10 ↑ Дандамаев М. А. Политическая история Ахеменидской державы. - С. 135-136, 175-176. ↑ Геродот. История. Книга VII «Полигимния», § 5, 7 ↑ Дандамаев М. А. Политическая история Ахеменидской державы. - С. 136. ↑ Ктесий Книдский в изложении Фотия. Персика. Книги XII-XIII, (26) ↑ Геродот. История. Книга I «Клио», § 183 ↑ Диодор Сицилийский. Историческая библиотека. Книга II, 9 (9) ↑ Дандамаев М. А. Политическая история Ахеменидской державы. - С. 136-139. ↑ Геродот. История. Книга VII «Полигимния», § 20-25, 32-37 ↑ Диодор Сицилийский. Историческая библиотека. Книга XI, 2 (4) ↑ Диодор Сицилийский. Историческая библиотека. Книга XI, 3 ↑ Геродот. История. Книга VII «Полигимния», § 168-169 ↑ Диодор Сицилийский. Историческая библиотека. Книга XI, 1 (4) ↑ Геродот. История. Книга VII «Полигимния», § 157-167 ↑ Геродот. История. Книга VII «Полигимния», § 187 ↑ Элиан. Пёстрые рассказы. Книга XIII, 3 ↑ Геродот. История. Книга VII «Полигимния», § 175-177 ↑ Геродот. История. Книга VII «Полигимния», § 202-204 ↑ Геродот. История. Книга VII «Полигимния», § 206-233 ↑ Диодор Сицилийский. Историческая библиотека. Книга XI, 4-11 ↑ Марк Юниан Юстин. Эпитома сочинения Помпея Трога «История Филиппа». Книга II, 11 ↑ Ктесий Книдский в изложении Фотия. Персика. Книги XII-XIII, (27) ↑ Геродот. История. Книга VII «Полигимния», § 188-191 ↑ Геродот. История. Книга VII «Полигимния», § 194 ↑ Геродот. История. Книга VIII «Урания», § 40, 71 ↑ Геродот. История. Книга VIII «Урания», § 51-53 ↑ Диодор Сицилийский. Историческая библиотека. Книга XI, 14 ↑ Геродот. История. Книга VIII «Урания», § 34 ↑ Геродот. История. Книга VIII «Урания», § 1-25 ↑ Диодор Сицилийский. Историческая библиотека. Книга XI, 12-13 ↑ Плутарх. Сравнительные жизнеописания. Фемистокл. 7-9 ↑ Геродот. История. Книга VIII «Урания», § 56-64 ↑ Геродот. История. Книга VIII «Урания», § 76, 78 ↑ Геродот. История. Книга VIII «Урания», § 83-86 ↑ Диодор Сицилийский. Историческая библиотека. Книга XI, 15-19 ↑ Плутарх. Сравнительные жизнеописания. Фемистокл. 14-15 ↑ Марк Юниан Юстин. Эпитома сочинения Помпея Трога «История Филиппа». Книга II, 12 ↑ Ктесий Книдский в изложении Фотия. Персика. Книги XII-XIII, (30) Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը] Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են Քսերքսես I հոդվածին Глускина Л. М. Греко-персидские войны // История Древнего мира: в 3 т. / Ред. И. М. Дьяконова, В. Д. Нероновой, И. С. Свенцицкой. - Издание третье. - М.: Наука, 1989. - Т. 2. Расцвет Древних обществ. Дандамаев М. А. Политическая история Ахеменидской державы. - М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1985. - 319 с. - 10 000 экз. Дандамаев М. А. Мидия и Ахеменидская Персия // История древнего мира / Под редакцией И. М. Дьяконова, В. Д. Нероновой, И. С. Свенцицкой. - Изд. 3-е, испр. и доп. - М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1989. - Т. 2. Расцвет древних обществ. - 572 с. - 50 000 экз. - ISBN 5-02-016781-9. Древний Восток и античность. // Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4 тт. / Автор-составитель В. В. Эрлихман. - Т. 1. Хэммонд Н. Поход Ксеркса // Кембриджская история древнего мира. Т. IV: Персия, Греция и Западное Средиземноморье ок. 525-479 гг. до н. э. Под ред. Дж. Бордмэна и др. Пер. с англ. А. В. Зайкова. М.: Ладомир, 2011. С. 619-704. - ISBN 978-5-86218-496-9 Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Քսերքսես_I&oldid=7259139» էջից Կատեգորիաներ: Մ. թ. ա. 519 ծնունդներ Աքեմենյան տոհմ Անձինք այբբենական կարգով Իրանում ծնվածներ Մ.թ.ա. 475 մահեր Աքեմենյան արքաներ Եգիպտոսի փարավոններ Սպանվածներ Թաքցված կատեգորիաներ: Վիքիպեդիա:Տեղեկաքարտի պատկերում վիքիկոդով հոդվածներ Վիքիպեդիա:Վիքիտվյալների արժեքների վերաձևակերպմամբ հոդվածներ Վիքիպեդիա:Հոդվածներ, որոնց ամսաթվերը ձեռքով են արված Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներ Pages using ISBN magic links Նավարկման ցանկ Անձնական գործիքներ Դուք չեք մտել համակարգ Քննարկում Ներդրումներ Ստեղծել մասնակցային հաշիվ Մուտք գործել Անվանատարածքներ Հոդված Քննարկում Տարբերակներ Դիտումները Կարդալ Խմբագրել Խմբագրել կոդը Դիտել պատմությունը Ավելին Որոնել Նավարկում Գլխավոր էջ Կատեգորիաներ Պատահական հոդված Նոր էջեր Ընթացիկ իրադարձություններ Մասնակցել Էությունը Խորհրդարան Վերջին փոփոխություններ Օգնություն Նվիրաբերել Գործիքներ Այստեղ հղվող էջերը Կապված փոփոխություններ Սպասարկող էջեր Մշտական հղում Էջի վիճակագրություն Մեջբերել այս էջը Վիքիտվյալների տարր Տպել/արտահանել Ստեղծել գիրք Ներբեռնել որպես PDF Տպելու տարբերակ Այլ նախագծերում Վիքիպահեստ Վիքիքաղվածք Այլ լեզուներով Afrikaans Alemannisch العربية مصرى Asturianu Azərbaycanca تۆرکجه Беларуская Български Brezhoneg Bosanski Català Čeština Cymraeg Dansk Deutsch Ελληνικά English Esperanto Español Eesti Euskara فارسی Suomi Français Galego עברית हिन्दी Hrvatski Magyar Bahasa Indonesia Italiano 日本語 ქართული Қазақша 한국어 Kurdî Кыргызча Latina Lëtzebuergesch Lietuvių Latviešu Malagasy मराठी Bahasa Melayu Nederlands Norsk nynorsk Norsk bokmål Occitan Polski پنجابی پښتو Português Română Русский Scots Srpskohrvatski / српскохрватски Simple English Slovenčina Slovenščina Српски / srpski Svenska தமிழ் ไทย Tagalog Türkçe Українська اردو Oʻzbekcha/ўзбекча Tiếng Việt Winaray 吴语 Yorùbá 中文 Փոխել հղումները Այս էջը վերջին անգամ փոփոխվել է 1 Օգոստոսի 2020-ի ժամը 17:20-ին: Տեքստը հասանելի է Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման թույլատրագրի ներքո, առանձին դեպքերում հնարավոր են հավելյալ պայմաններ։ Մանրամասնությունների համար այցելեք՝ Օգտագործման պայմաններ։ Գաղտնիության քաղաքականություն Վիքիպեդիայի մասին Հրաժարագրեր Տեսքը բջջայինով Ծրագրավորողներ Վիճակագրություն Cookie statement