Հորացիոս - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան Հորացիոս Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից Jump to navigation Jump to search Հորացիոս լատ.՝ Q. Horatius Flaccus Ծնվել է դեկտեմբերի 8, մ. թ. ա. 65[1][2][3] Ծննդավայր Վենոզա, Պոտենցա, Բազիլիկատա, Իտալիա[2][3] Վախճանվել է նոյեմբերի 27, մ. թ. ա. 8[1][2] (56 տարեկան) Վախճանի վայր Հռոմ, Հին Հռոմ Գերեզման Հռոմ Մասնագիտություն բանաստեղծ, գրող և փիլիսոփա Լեզու լատիներեն[4] Ազգություն հին հռոմեացիներ Քաղաքացիություն Հին Հռոմ Ուշագրավ աշխատանքներ Պոետական արվեստ Հորացիոս Վիքիքաղվածքում Quintus Horatius Flaccus Վիքիպահեստում Քվինտոս Հորացիոս[5] Փլակոս (լատ.՝ Quintus Horatius Flaccus; դեկտեմբերի 8, մ. թ. ա. 65[1][2][3], Վենոզա, Պոտենցա, Բազիլիկատա, Իտալիա[2][3] - նոյեմբերի 27, մ. թ. ա. 8[1][2], Հռոմ, Հին Հռոմ), հին հռոմեացի նշանավոր գրող, հռոմեական գրականության «ոսկեդարի» ներկայացուցիչ։ Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը] Ծնվել է Վենոզայում, հայրը եղել է ազատարձակ։ Ստացել է կրթություն Հռոմում, հետագայում Աթենքում, որտեղ հունական գրականություն է ուսումնասիրել։ Այնտեղ նա ծանոթացել և մտերմացել է Բրուտոսի հետ, հանրապետականների բանակում նշանակվել է լեգեոնի հրամանատար։ Օկտավիանոս Օգոստոսի և Մարկոս Անտոնիոսի կողմից Բրուտոսի և Կասիոսի ջախջախումից հետո Հորացիոսը վերադառնում է Հռոմ, հաշտվում Օգոստոսի հետ և նվիրվում գրական գործունեությանը՝ վայելելով կայսրի հովանավորությունը։ Հորացիոսի առաջին բանաստեղծությունները երկտող էպոդներ են։ Հիմնականում երգիծանքի են ենթարկվում նրա ժամանակակիցները՝ անչափ երկար տոգայով զբոսնող տրիբունը (4 էպոդ), պոետ Մեվիոսը, որի նավը պիտի խորտակվի (10 էպոդ), չար կախարդը, դավաճան սիրուհին և այլն։ Հռոմեացիներին «հեռու կղզիներ փախչելու» կոչ է անում (16 էպոդ)։ Էպոդներից անցնում է սատիրաներին, ընտրելով փիլիսոփայական դիատրիբայի ձևը։ Նրա սատիրաները նվիրված են տարբեր թեմաների՝ քաղաքական, փիլիսոփայական, երգիծական։ I գրքի I սատիրայում պոետը ծաղրում է իրենց գանձերը թաքցրած և ցնցոտիներ հագած ժլատներին։ Ըստ Հորացիոսի, մարդը պիտի ապրի բնության հետ ներդաշնակ՝ հաճույքներ ստանալով առօրյա կյանքից։ VI սատիրայում նա նկարագրում է սեփական համեստ կյանքը. նա երջանիկ է, քանի որ ոչ մեկից կախում չունի և ազատ տնօրինում է ժամանակը։ Հորացիոսը գովերգում է ընկերական հավատարմությունը և կոչ է անում ընկերոջ թուլությունների հանդեպ ներողամիտ լինել։ V սատիրայում պոետը նկարագրում է Օկտավիանոսի և Անտոնիոսի բանակցություններին մասնակցելու համար Մեկենասի և Վերգիլիոսի հետ Բրունդիզիում կատարած ճանապարհորդությունը։ Շրջանցելով քաղաքական հարցերը, Հորացիոսը նկարագրում է կենցաղային մանրամասները, ճանապարհի դժվարությունները, համեստ ուրախությունները։ Սատիրաների II ժողովածուն ավելի հասուն է, նախապատվությունը տրված է երկխոսության ձևին։ VI սատիրայում հեղինակը պատմում է իր կալվածքի դրվածքի մասին։ Հետաքրքիր է սեփական դիմանկարի ինքնաքննադատությունը. պոետը խոստովանում է իր բնավորության փոփոխականությունը, ծուլությունը և դյուրագրգռությունը։ II գրքի V սատիրայում հույն գուշակ Տիրեսիասը Ուլիսեսին՝ Ոդիսևսին կորցրած հարստությունը վերադարձնելու ուղիներ է հուշում, խորհուրդ տալիս դիմել Օգոստոսի դարաշրջանին հատուկ շողոքորթությանը և ստորությանը։ Մ.թ.ա. 23 թ.–ից Հորացիոսը սկսում է գրել օդաներ (ներբողներ), որոնց մեջ այլևս չի շոշափում քննադատական և ծաղրական մոտիվներ։ Ի տարբերություն Կատուլոսի սուբյեկտիվ պոեզիայի՝ Հորացիոսի օդաները, ժամանակի վեհակերտությանը համահունչ, գրված են հանդիսավոր տոնով, կոչ են անում «իմաստության», զերծ են հուզականությունից, կրքերի և դժբախտությունների նկարագրություններից։ Հորացիոսի օդաները բազմազան են՝ ուղերձներ ընկերներին, հիմներ աստվածներին, մտորումներ, սիրային բանաստեղծություններ։ Մ.թ.ա. 17 թ. Հռոմում կազմակերպվեցին քաղաքացիական պատերազմների ավարտը խորհրդանշող «սեկուլյար խաղեր» տոնը։ Տոնական հիմնի ստեղծումը հանձնարարվեց Հորացիոսին, ով Վերգիլիոսի մահից հետո (մ.թ.ա. 19 թ.) համարվում էր կայսրության մեծագույն պոետը։ Հիմնում Հորացիոսը գովերգում է Օկտավիանոս Օգոստոսին, նրա բարեփոխումները, հռոմեական պետությունը, «նոր դարի սկիզբը»։ Հորացիոսի ստեղծագործական վերջին տարիների նախընտրած ժանրը ուղերձներն են՝ չափածո նամակները։ Ինչպես և սատիրաները, դրանք նույնպես գրված են անկաշկանդ զրույցի ձևով, սակայն այստեղ բացակայում է ծաղրանքը, իսկ «հորացիական իմաստությունը» արտահայտվում է Օգոստոսին, Մեկենասին, Տիբերիոսի քարտուղար Ֆլորին ուղղված խորհուրդների ձևով։ Ուղերձների երկու գրքերը լույս տեսան համապատասխանաբար մ.թ.ա. 20 և 14 թթ.։ Երկրորդ գիրքը բաղկացած է գրականությանը նվիրված երեք նամակից, որոնցից կարևորագույնը հայտնի է «Պոետական արվեստ» խորագրով։ Այստեղ Հորացիոսը ներկայանում է որպես հռոմեական կլասիցիզմի տեսաբան։ Պոետական ստեղծագործությունից նա պահանջում է ներդաշնակություն և մասերի համաչափություն, իսկ պոետից՝ կրթվածություն և դատողություն։ Տաղանդը պետք է ամրապնդել քրտնաջան մասնագիտական աշխատանքով։ Հորացիոսի պոեզիան բարձր է գնահատվել Պետրարկայի և Վերածննդի մյուս հումանիստների, XVII դարի տեսաբանների, ինչպես նաև XVIII և XIX դարի սկզբի ֆրանսիական և ռուսական պոետների կողմից։ Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը] ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.treccani.it/enciclopedia/quinto-orazio-flacco_(Enciclopedia-Italiana)/ ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Любкер Ф. Horatii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 641—643. ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 W. Y. S., J. G. Horace // Encyclopædia Britannica — 11 — NYC: 1911. — Vol. 13. — P. 687—691. ↑ https://www.mirabileweb.it/author/-/42404 (իտալ.) — SISMEL – Edizioni del Galluzzo. ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 59։ ISBN 99941-56-03-9       Թեմատիկ կայքեր Discogs · International Music Score Library Project · MusicBrainz · Գուտենբերգ նախագիծ · Գուտենբերգ նախագիծ Բառարաններ և հանրագիտարաններ Բրիտանիկա (11-th) · Բրիտանիկա (օնլայն) · Բրոքհաուս · Բրոքհաուսի և Եփրոնի · Բրոքհաուսի և Եփրոնի փոքր · Դասական հնությունների իրական բառարան · Մեծ կատալոնական · Մեծ նորվեգական · Մեծ ռուսական · Մեծ սովետական (1 հրտ.) · Notable Names Database · Treccani · Universalis · Universalis  Չափորոշչային վերահսկողություն ՀԳՀԳ ID: 18797 · BAV: ADV12139878, ADV11561527, ADV11452220 · BIBSYS: 90055203 · BNC: a10101214 · BNE: XX891549 · BNF: 11886570b · CiNii: DA00782980 · CONOR: 8323171 · EGAXA: vtls000023274 · GND: 118553569 · ICCU: IT\ICCU\CFIV\000246 · ISNI: 0000 0001 2145 2178 · LCCN: n79081354, no92010069 · LNB: 000000375 · NDL: 00540086 · NKC: jn20000603003 · NLA: 35206138 · NLG: 62641 · NLP: A11793144 · NSK: 000013522 · NTA: 068304579 · NUKAT: n96210540 · PTBNP: 19592 · РГБ: 000083136, 000039740 · LIBRIS: 189659 · SUDOC: 026659166 · VIAF: 100227522, 2130151778256418130004 · ULAN: 500404135 · WorldCat VIAF: 100227522, 2130151778256418130004 Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Հորացիոս&oldid=7330151» էջից Կատեգորիաներ: Դեկտեմբերի 8 ծնունդներ Մ. թ. ա. 65 ծնունդներ Իտալիայում ծնվածներ Նոյեմբերի 27 մահեր Մ. թ. ա. 8 մահեր Հռոմ քաղաքում մահացածներ Անձինք այբբենական կարգով Գրողներ այբբենական կարգով Անտիկ գրականություն Հռոմեացի բանաստեղծներ Թաքցված կատեգորիա: Վիքիպեդիա:Հոդվածներ Վիքիտվյալներից աղբյուրներով Նավարկման ցանկ Անձնական գործիքներ Դուք չեք մտել համակարգ Քննարկում Ներդրումներ Ստեղծել մասնակցային հաշիվ Մուտք գործել Անվանատարածքներ Հոդված Քննարկում Տարբերակներ Դիտումները Կարդալ Խմբագրել Խմբագրել կոդը Դիտել պատմությունը Ավելին Որոնել Նավարկում Գլխավոր էջ Կատեգորիաներ Պատահական հոդված Նոր էջեր Ընթացիկ իրադարձություններ Մասնակցել Էությունը Խորհրդարան Վերջին փոփոխություններ Օգնություն Նվիրաբերել Գործիքներ Այստեղ հղվող էջերը Կապված փոփոխություններ Սպասարկող էջեր Մշտական հղում Էջի վիճակագրություն Մեջբերել այս էջը Վիքիտվյալների տարր Տպել/արտահանել Ստեղծել գիրք Ներբեռնել որպես PDF Տպելու տարբերակ Այլ նախագծերում Վիքիպահեստ Վիքիքաղվածք Այլ լեզուներով Afrikaans አማርኛ Aragonés العربية مصرى Asturianu تۆرکجه Башҡортса Žemaitėška Беларуская Беларуская (тарашкевіца)‎ Български Brezhoneg Bosanski Català Čeština Cymraeg Dansk Deutsch Zazaki Ελληνικά English Esperanto Español Eesti Euskara فارسی Suomi Võro Français Furlan Gaeilge Galego עברית हिन्दी Fiji Hindi Hrvatski Magyar Interlingua Bahasa Indonesia Ido Íslenska Italiano 日本語 ქართული Қазақша 한국어 Kurdî Kernowek Latina Lingua Franca Nova Lietuvių Latviešu Malagasy Македонски മലയാളം Монгол मराठी Bahasa Melayu Nāhuatl Nederlands Norsk nynorsk Norsk bokmål Occitan ਪੰਜਾਬੀ Polski Piemontèis Português Română Tarandíne Русский Sardu Sicilianu Srpskohrvatski / српскохрватски Simple English Slovenčina Slovenščina Српски / srpski Seeltersk Svenska Kiswahili தமிழ் Tagalog Türkçe Татарча/tatarça Українська Oʻzbekcha/ўзбекча Tiếng Việt Volapük Walon Winaray 吴语 中文 粵語 Փոխել հղումները Այս էջը վերջին անգամ փոփոխվել է 19 Օգոստոսի 2020-ի ժամը 15:35-ին: Տեքստը հասանելի է Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման թույլատրագրի ներքո, առանձին դեպքերում հնարավոր են հավելյալ պայմաններ։ Մանրամասնությունների համար այցելեք՝ Օգտագործման պայմաններ։ Գաղտնիության քաղաքականություն Վիքիպեդիայի մասին Հրաժարագրեր Տեսքը բջջայինով Ծրագրավորողներ Վիճակագրություն Cookie statement